Հայաստանը ցինիկորեն շահագործում է ԵԱՏՄ-ի հնարավորությունները․Վոլոդին | Քաղաքականություն

Written by

in

Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Հայաստանի քաղաքականությունը՝ հայտարարելով Եվրամիությանը միանալու իր մտադրության մասին՝ միաժամանակ շահագործելով ԵԱՏՄ-ի հնարավորությունները, ցինիկ է։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

«Ես կցանկանայի, որ Հայաստանը չվարեր նման կեղծավոր քաղաքականություն, քանի որ եթե Հայաստանն ընդունում է օրենք, որը հայտարարում է Եվրամիությանը միանալու իր մտադրության մասին, ապա ինչո՞ւ եք շահագործում ԵԱՏՄ-ի հնարավորությունները։ Ինչո՞ւ եք խաբում նրա անդամներին։ Դա ցինիկ է, դա սխալ է։ Պարզապես ասեք, որ դուք միանում եք ԵՄ-ին։ Բայց այդ դեպքում դուք չպետք է այստեղ արտոնյալ վերաբերմունք ստանաք», – ասել է Վոլոդինը ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts