«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ 5 տարի առաջ, Երեւանում աղմկոտ սպանություն տեղի ունեցավ` միմյանց վրա կրակել էին մի խումբ քրեական հեղինակություններ, սպանվել էր հայտնի Քանաքեռցի Տույը` Արթուր Ղազարյանը, փոխհրաձգությանը մասնակցել էին Տույի մտերիմներն ու ընտանիքի անդամները։ Ներկա էր եղել նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանը։ Դեպքը տեղի էր ունեցել Սիմոնյանների տանը։ Քրեական գործ հարուցվեց, մարդիկ կալանավորվեցին, 2022-ին գործը հասավ դատարան:
Հիշեցնենք, որ Սիմոնյան եղբայրներից Վլադիմիրը Երեւանի քաղաքապետարանի կենդանաբանական այգու փոխտնօրենն է եղել, ապա՝ տնօրենի ԺՊ-ն եւ Հայկ Մարությանի կողմից ազատվել է պաշտոնից, քանի որ փաստաթղթերով չէր համապատասխանում տնօրենին ներկայացվող պահանջներին։
Գործով 5 մեղադրյալ է անցնում՝ Արտուշ, Վլադիմիր, Հովհաննես, Հակոբ Սիմոնյանները եւ նրանց մտերիմ Արսեն Ալեքսանյանը։ Բոլորը կալանքի տակ են, բացառությամբ Հակոբ Սիմոնյանի։ 4 տարի է՝ այս գործը քննվում է դատարանում։ Մեղադրյալներին պարբերաբար բաց են թողում, ապա վերադաս ատյանները կրկին կալանավորում են։ Միջադեպի ժամանակ 4 անձ է սպանվել, երեքը՝ Տույի կողմից․ ինքը՝ Արթուր Ղազարյանը, նրա մտերիմներ Արայիկ Խաչատրյանը, Արթուր Բորյանը, իսկ մյուս կողմից՝ Սիմոնյանների հայրը՝ Արտուշ Սիմոնյանը: Վերջինս թեպետ ֆիզիկապես չկա, սակայն դատարանում մեղադրյալի կարգավիճակ ունի: Սիմոնյանի իրավահաջորդները չեն ցանկացել, որ մահվան հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի, տղաներն ուզում են հասնել հոր արդարացման դատավճռին, ուստի նրան հետմահու մեղադրյալի կարգավիճակ են տվել, եւ գործը քննվում է նաեւ նրա վերաբերյալ։
4 տարվա դատաքննությունից հետո դատավոր Մանվել Շահվերդյանը հեռացել է վերդիկտ կայացնելու։ Սիմոնյան եղբայրների պաշտպան Մարգար Պողոսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում կանխատեսեց․ «Մոտենում ենք դատաքննության ավարտին, անցել ենք ճառերի փուլը, հիմա վերդիկտի փուլն է։ Իմ կարծիքով՝ արդարացնող վերդիկտ կլինի»։ Ինչո՞վ էր պայմանավորված 4 տարի դատաքննություն անելը, փաստաբանը պատասխանեց․ «Գործի բարդությունով է պայմանավորված, այսպիսի գործ չեք գտնի հանրապետությունով՝ իր բարդությամբ։ Դատավարական խնդիրները եւ ապացույցները, որոնք օբյեկտիվ իրականությունում պետք է հայտնաբերվեին եւ ներկայացվեին, մի խոսքով՝ ամեն ինչը»։
դիտվել է 28 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Leave a Reply