ՀՀ Քննչական կոմիտեի նախկին փոխնախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանը հրապարակել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամների նկատմամբ ՀՀ ՔրՕ 507-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական մեղադրանքի իրավաչափության վերաբերյալ AMICUS CURIAE BRIEF-ը:
«ԵԶՐԱԿԱՑՈւԹՅԱՆ ԱՄՓՈՓԻՉ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ
1) Դատական ակտի կատարմանը խոչընդոտելու հանցակազմի համատեքստում «կարգալույծ անելը» քրեաիրավական իմաստով հակաիրավական արարք չէ, քանի որ այն չի պատկանում քրեական իրավունքի կարգավորման առարկային, և հանդիսանում է բացառապես եկեղեցական կանոնական իրավունքով (Կանոնագիրք Հայոց, Եկեղեցու կանոնադրություն) կարգավորվող ակտ:
2) «Կարգալույծ անելուն» պետական (այդ թվում՝ քրեաիրավական) գնահատական տալը և դրան միջամտելը հակասում է ՀՀ Սահմանադրության 17-րդ, 41-րդ հոդվածներով, ՄԻԵԿ 9-րդ հոդվածով, ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքով և Վենետիկի հանձնաժողովի փաստաթղթերով երաշխավորված պետության և եկեղեցու անջատվածության սկզբունքին:
3) Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամների մեղադրանքում բացակայում է հանցակազմի օբյեկտիվ կողմը (կոնկրետ արարքը), քանի որ նրանք ներկայացրել են միայն կարգալույծ անելու մասին առաջարկություն, այլ ոչ թե կայացրել են կարգալույծ հռչակելու վերջնական որոշում:
4) Քրեական հետապնդման մարմինը ՀՀ ՔրՕ 507-րդ հոդվածին և հայցի ապահովման միջոցի մասին դատական ակտին տվել է տարածական մեկնաբանություն, քանի որ դատական ակտում «կարգալույծ անելն» ուղղակիորեն արգելված չի եղել և հնարավոր չի եղել այն դուրս բերել նաև դատական ակտի intralegem analogia մեկնաբանման կանոնով (այն չի պատկանում դատական ակտով էքսպլիցիտ արգելված գործողությունների նույն դասին (ejusdem generis)):
5) Եթե դատարանը ձևականորեն հանգի այն եզրակացության, որ արարքը պարունակում է հանցակազմի հատկանիշներ, ապա այն պետք է ճանաչի որպես նվազ վտանգավոր (այլընտրանքային պատճառաբանություն)»,- նշել պրոֆեսոր Ղամբարյանը։
դիտվել է 73 անգամ
Leave a Reply