Առնվազն 15 նորածին է զոհվել Իսլամաբադում Պակիստանի բժշկական գիտությունների ինստիտուտի ծննդատանը տեղի ունեցած հրդեհի հետևանքով։ Այդ մասին հաղորդում է Geo հեռուստաալիքը՝ հղում անելով պաշտոնատար անձանց։
Ըստ նրա տվյալների՝ նորածինների պալատում պատահարի պահին գտնվել է 16 երեխա։ Հաջողվել է փրկել միայն մեկ երեխայի։
Հրդեհը, ըստ աղբյուրների, առաջացել է տեղական ժամանակով ժամը մոտ 06:45-ին (Երևանի ժամանակով 05:45-ին) երրորդ հարկի պալատում տեղակայված օդորակիչի կոմպրեսորի պայթյունի հետևանքով, հաղորդում է հեռուստաալիքը։ Կրակը մարվել է, տեղում շարունակվում են կառույցների սառեցման աշխատանքները։
Միջադեպը քննելու համար ստեղծվել է հանձնաժողով՝ շրջանի փոխհանձնակատարի գլխավորությամբ։ Այն պետք է պարզի հրդեհի բռնկման ստույգ պատճառը և տեղի ունեցածի հանգամանքները։
Leave a Reply