Առկա ներքաղաքական և արտաքին գործոնների ազդեցության պայմաններում այսպիսի քայլերի գնալը ցնցումների լուրջ վտանգներ է պարունակում։Գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը։
«Իշխանության օթյակից բռնություն քարոզող, խրախուսող և քաջալերող կառավարիչը ԱԺ-ում սադրանքն ու անկարգությունը գովերգելով՝ միայն տեղի ունեցածի վերաբերյալ իր գնահատականը չէր արտահայտում:
Վերջինս այդ ամենը հռչակում է որպես «աշխատանքային գործելաոճ»՝ գրեթե անթաքույց հայտարարելով, որ առաջիկայում ևս ներքաղաքական խնդիրները լուծելիս առաջնորդվելու են բռնությամբ և ճնշումներով:
Ասել, որ սա եզակի դեպք էր կամ անակնկալ դիրքորոշում, ակնհայտորեն՝ ոչ:
Սակայն առկա ներքաղաքական և արտաքին գործոնների ազդեցության պայմաններում այսպիսի քայլերի գնալը ցնցումների լուրջ վտանգներ է պարունակում, որոնք ցանկացած պարագայում աշխատելու են պետության դեմ»,- գրել է Աբրահամյանը:
Leave a Reply