Գյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնը

Written by

in


Մշակույթ





Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ չորս օր շարունակ Գյումրու պատմական և մշակութային միջավայրում կհնչի ջազ՝ ստեղծելով երաժշտության, քաղաքի և մշակութային ժառանգության յուրահատուկ երկխոսություն։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Այ լինկ» գաղափարների բաց հարթակ կրթամշակութային ՀԿ-ի նախաձեռնությամբ  օգոստոսի 28-31-ը Գյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում»  7-րդ փառատոնը:

«4 օր, 4 համերգ՝ Գյումրու թանգարանների բակերում» խորագրով նախաձեռնությունն առաջին անգամ իրականացվել է 2017 թվականին։ Փառատոնի առանձնահատկությունն այն է, որ ջազային համերգներն անցկացվում են Գյումրու թանգարանների և մշակութային հաստատությունների բակերում՝ քաղաքը վերածելով բացօթյա համերգային հարթակի։


Նախաձեռնությունը միավորում է մշակույթի տարբեր ոլորտներ՝ ջազային երաժշտությունը ներկայացնելով թանգարանային միջավայրում։ Այս ձևաչափը հնարավորություն է տալիս մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակմանն ուղղված աշխատանքները համադրել ժամանակակից երաժշտական մշակույթի հետ։

Փառատոնը նպաստում է նաև ջազային երաժշտության հասանելիության ընդլայնմանն ու տարածմանը երաժշտասեր հանրության շրջանում:

Բոլոր համերգների մուտքն ազատ է:

Հետևեք մեզ՝ այստեղ



Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *