Դեպքն առնչություն չունի ծառայության հետ. ՀՀ ՊՆ |

Written by

in

Բանակում մահվան դեպք չի արձանագրվել, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Արամ Թորոսյանը՝ անդրադառնալով զինվորի մահվան մասին շրջանառվող լուրերին։ 

«Շրջանառվող տեղեկությունների վերաբերյալ հայտնում ենք, որ նշված դեպքը տեղի է  ունեցել մահացածի բնակության վայրում, մասնավորապես՝ անասնաֆերմայում։ Մահացածն այդ պահին ծառայության մեջ չի գտնվել․ դեպքն առնչություն չունի ծառայության հետ և չի կարող որակվել որպես բանակում տեղի ունեցած պատահար։

Մամուլում վերջին օրերի հրապարակումները խիստ բացասական ազդեցություն են թողնում զորքերի բարոյահոգեբանական վիճակի վրա, ուստի պահանջում ենք զերծ մնալ բանակի թիրախավորումից և խուսափել զինծառայողների ու նրանց ծնողների, հարազատների շրջանում անհարկի լարվածություն հարուցող գործելաոճից»,- ասվում է հայտարարությունում։ 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts