Փաշինյանը սա չի մարսելու․ Ագնեսա Խամոյանը Ռոբերտ Քոչարյանի տանն է (video)

Written by

in






Առավոտյան ժամը 7-ից «Ալֆա» ջոկատը խուզարկություններ է անում Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Քոչարյանի բնակարաններում, լրագրողների հետ զրույցում հայտարարեց « Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Նա նշեց, որ խուզարկություններ են իրականացվում այն բոլոր հիմնարկներում, որտեղ Քոչարյանի ընտանիքի անդամները մասնաբաժին ունեն։

«Թե ինչ գործի շրջանակներում են խուզարկությունները տեղի ունենում՝ չգիտեմ։ Ստալինյան ժամանակաշրջանում խոսք կար՝ եթե մարդը լինի, հոդվածը կգտնեն։ Երբ քաղաքական որոշումը կա, հոդվածը միանշանակ կգտնվի։ Այս ամենը անակնկալ չէր, սպասելի էր։ Երեկվա Լևոն Քոչարյանի հայտարարությունից հետո անմիջապես արձանագրում ենք արել, որ իրականացվելու են գործողություններ»,-հայտարարեց նա՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից երեկ ուղիղ ցուցումներ տվեց իրավապահ համակարգին։




դիտվել է 383 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *