Panorama.am-ը գրում է.
«Անհանգիստ ես, պատուհանը հետևդ է կամ հոգեբանի դիմի»,- ասել է բժիշկը Էլեոնորային, վերջինս Panorama.am-ի հետ զրույցում մանրամասներ պատմեց որդու՝ Նարեկի առողջական ծանր վիճակի մասին։
Նարեկը ծանր վթարի էր ենթարկվել՝ ստանալով ուղեղի ցնցում, կողերի կոտրվածք, թոքերի սալջարդ ու մեծ քանակությամբ արյուն կորցնելով: Ներքին արյունահոսության հետևանքով բժիշկները հեռացրել էին նաև վերջինիս փայծախը։
Ըստ Էլեոնորայի՝ վթարից հետո Նարեկին տեղափոխել էին «Ուիգմոր» կլինիկա։ Սակայն երբ կլինիկայում պատրաստվում էին երեխային դուրս գրել, ինքն անհանգստություն է հայտնել և խնդրել լրացուցիչ հետազոտել գլուխը։ Սակայն բժիշկներից մեկը, ըստ նրա, արհամարհական պատասխան է տվել՝ առաջարկելով դիմել հոգեբանի։
«Անհանգիստ ես, պատուհանը հետևդ է կամ հոգեբանի դիմիր»,-մեջբերում է Էլեոնորան։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
դիտվել է 9 անգամ
Leave a Reply