Լաչինում քննարկվել է ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ էլէներգիայի ներմուծման եւ արտահանման հարցը

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության եւ հայկական «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ընկերության, Ադրբեջանի էներգետիկայի նախարարության եւ ադրբեջանական «Ազերէներջի» ընկերության ներկայացուցիչները հանդիպել են այսօր Լաչին քաղաքում:

Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել են, որ աշխատանքային հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջեւ էլեկտրաէներգիայի ներմուծման եւ արտահանման հնարավորությունները: Հանդիպմանը քննարկվել են նաեւ երկու պետությունների էներգետիկ ենթակառուցվածքները պետական սահմանին փոխկապակցելու հնարավոր տարբերակները։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *