Երեկ ԱԺ ամբիոնից հնչել է ուղիղ հրահանգավորում՝ անելու այս գործողությունները. չգիտեի, որ մեր ուժային կառույցները այսքան օպերատիվ են, և հիմա մենք տեսնում ենք, որ այդ գործողությունները իրականանում են, լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Ավելի ուղիղ քաղաքական պահանջ, ճնշում պատկերացնել անհնարին է։ Առաջ եթե Whatsapp-ով էր, հիմա այդտեղ էլ առաջընթաց կամ հետընթաց կա. ԱԺ ամբիոնն է Whatsapp-ի դերակատարումը իրականացնում»,-նշեց նա։
Հավելեց՝ այս գործելաոճը հատուկ է բոլոր բռնապետական ռեժիմներին. «Լևոն Քոչարյանի տան խուզարկությունը շարունակվում է 3 անչափահաս երեխաների ներկայությամբ։ Դիմակավորված անձինք ներխուժել են «Պրեգոմեշ»-ի գրասենյակ։
Հարցը ունեցվածքը խլելը չէ. վրեժխնդրություն, ընդդիմությանը ճնշելու հերթական փորձեր»։
դիտվել է 243 անգամ
Leave a Reply