Իրանն ու Թուրքիան պատրաստվում են նոր երկաթուղային գիծ կառուցել, որը Չեշմե-Սորայա սահմանային անցակետի միջոցով կմիացնի երկու երկրների երկաթուղային ցանցերը։ «Հավարան–Թավրիզ–Մարան–Չեշմե-Սորայա» նախագծի իրականացման պայմանագիրը նախատեսվում է ստորագրել առաջիկայում, հայտնում է Tasnim-ը։
Իրանի երկաթուղիների գլխավոր տնօրեն Ջաբար Ալի Զաքերին հայտնել է, որ անհրաժեշտ համաձայնություններն արդեն ստացվել են, իսկ նախնական ուսումնասիրություններն ավարտվել են։ Նրա խոսքով՝ պայմանագրի կնքման նախապատրաստական աշխատանքները շարունակվում են վերջին վեց ամիսներին։
Նախագիծն իրականացվելու է EPC մեխանիզմով, որը նախատեսում է նախագծումը, սարքավորումների մատակարարումն ու շինարարությունը մեկ միասնական պայմանագրի շրջանակում։ Պայմանագրի ստորագրումից հետո կապալառուն լրացուցիչ ուսումնասիրություններ կանցկացնի, որից հետո շինարարությունը առաջին վեց ամիսների ընթացքում կսկսվի միաժամանակ մի քանի հատվածներում։
Նոր երկաթուղային գծի երկարությունը կկազմի շուրջ 324 կմ։ Սկզբնական շրջանում նախագծով նախատեսվում էր 294 կմ երկարությամբ գիծ, սակայն այն ավելացվել է՝ ամբողջ տրանսպորտային միջանցքի երկայնքով միասնական տեխնիկական պահանջներ ապահովելու նպատակով։
Զաքերին ընդգծել է, որ նախագիծն ավելի լայն նշանակություն ունի, քան մեկ նահանգի տարածքում երկաթուղու կառուցումը։ Նոր գիծը կդառնա Իրանի արևելք-արևմուտք երկաթուղային միջանցքի մի մասը, որը երկրի հյուսիս-արևելքում գտնվող Սերախսից կհասնի մինչև հյուսիս-արևմուտքում գտնվող Չեշմե-Սորայա։
Իրանի երկաթուղիների ղեկավարի խոսքով՝ Չեշմե-Սորայան ազգային երկաթուղային ցանցին միացնելը, այնուհետև նոր սահմանային անցակետի միջոցով Թուրքիայի երկաթուղային համակարգին կապելը Իրանի իշխանությունների առաջնահերթություններից է։
դիտվել է 118 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Leave a Reply