Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովի դահլիճում հնչեցրած հայտարարությանը, թե ՀՀ-ում գոհ կլինեն, եթե ՀԱՊԿ անդամները որոշեն ՀՀ-ին հեռացնել կազմակերպությունից:
Պեսկովի խոսքով՝ եթե Հայաստանն այլևս կարիք չունի ՀԱՊԿ-ին անդամակցելու, ապա Երևանն ազատ է ընդունելու համապատասխան որոշում և դուրս գալու կազմակերպությունից։
«Դժվարանում եմ հասկանալ, թե ինչ է նշանակում գոհ լինել, եթե նրան հեռացնում են։ Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցության այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը՝ ելնելով իր ազգային շահերից, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և այս կազմակերպությունից դուրս գալու»,- լրագրողներին ասել է նա։
Leave a Reply