Պեսկովը ՀՀ-ին հիշեցրել է Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության փորձը |

Written by

in

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԵՄ-ին անդամակցության մասին հայտարարություններին։

Կրեմլում Երևանին հիշեցրել են Թուրքիայի և այլ երկրների փորձը, որոնք հայտը ներկայացնելուց հետո արդեն տասնամյակներ շարունակ սպասում են ԵՄ անդամակցությանը։

«Ինչ վերաբերում է ԵՄ անդամակցության հայտին՝ ես այստեղ միշտ խորհուրդ եմ տալիս այնուամենայնիվ հիշել Թուրքիայի փորձը, մի շարք այլ երկրների փորձը, որոնց հայտի ներկայացման պահից արդեն տասնամյակներ, տասնամյակներ են անցել, իսկ սայլը նույն տեղում է», — հայտնել է Պեսկովը լրագրողներին։

Նա նաև նշել է, որ Հայաստանը, ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելով, կբախվի ԵԱՏՄ-ում օրենսդրական խորը հակասությունների, որոնք կվնասեն հենց Երևանին։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts