Ambion.news-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ ՊՆ զորամասերից մեկում ողբերգական դեպք է տեղի ունեցել։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ժամկետային զինծառայողներից մեկը իրեն ամրակցված զենքից կրակել է ծառայակցի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս մահացել է։
Նախնական տեղեկություններով՝ դեպքին նախորդել է զինծառայողների միջև վիճաբանություն, որի ընթացքում, ըստ մեզ հասած տեղեկության, հայհոյանք է հնչել։ Դրանից հետո զինծառայողը վերցրել է զենքն ու կրակել ծառայակցի վրա։
Ambion.news-ը տեղեկությունը ճշտելու նպատակով դիմել է ՀՀ պաշտպանության նախարարությանը։ Այս պահին ՊՆ-ից ձեռնպահ են մնացել մեկնաբանությունից։
Տեղեկությունը ներկայացնում ենք որպես նախնական և չհաստատված տվյալներ։ Պաշտոնական հաստատման դեպքում կներկայացնենք լրացուցիչ մանրամասներ։
Leave a Reply