Ճամբարակի դեպքին զինվորների միջև ծեծկռտուք չի նախորդել, նրանք հակագազերով չեն վազել. ՊՆ

Written by

in

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ճամբարակի ողբերգական դեպքի վերաբերյալ տարածվող տեղեկությունները։

ՊՆ-ի փոխանցմամբ՝ դժբախտ պատահարին չի նախորդել զինծառայողների միջև ծեծկռտուք, ինչպես նաև զինվորները դեպքի պահին հակագազերով չեն վազել։

Նախարարությունից նշել են, որ դեպքի հանգամանքների վերաբերյալ տարածվել են իրականությանը չհամապատասխանող և կեղծ տեղեկություններ։

ՊՆ-ն կոչ է արել չտարածել չճշտված տեղեկություններ և առաջնորդվել միայն պաշտոնական հաղորդագրություններով։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *