Մեղադրանք է առաջադրվել ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդուն․ պետությանը պատճառվել է ավելի քան 1.3 մլրդ դրամի վնաս | Քաղաքականություն

Written by

in

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կրտսեր որդուն՝ Շանթ Բագրատյանին, մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու և կանխամտածված անվճարունակության հատկանիշներ ստեղծելու համար։ Այս մասին հայտնում է ArmLur.am-ը:

Ըստ նախաքննական մարմնի՝ Բագրատյանը, փոխկապակցված դրածո անձանց միջոցով ղեկավարելով մի շարք ընկերություններ («Բեսթ Ինվեսթ», «Գրիգորյան 1997», «Սաք Օիլ», «Սարգիս Օիլ» և այլն), չպարզված աղբյուրներից ձեռք է բերել խոշոր չափերի վառելիք ու յուղեր և դրանք իրացրել առանց հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու։ Հարկման օբյեկտները թաքցնելու և կեղծ հաշվարկներ ներկայացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 1 մլրդ 314 մլն 520 հազար դրամի վնաս։

«Գործով մեղադրանք է առաջադրվել ևս 3 անձի՝ Դավիթ Հովհաննիսյանին, Սարգիս Պետրոսյանին և Ազատ Գրիգորյանին։ Պատգամավորի որդու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երաշխավորությունը»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *