Մայր Աթոռի հաղորդագրության մեջ ասված է.
«Իրենց որդիական սերն ու շնորհավորանքները բերելով Հայոց Հայրապետին՝ ներկաները մաղթեցին կենաց արեւշատություն, քաջառողջություն եւ արդյունավոր ու անսասան հովվապետություն՝ ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, ի մխիթարություն բարեպաշտ ժողովրդի եւ ի զորացումն Հայրենիքի:
Նորին Սրբությունը, իր երախտագիտությունը հայտնելով ջերմ խոսքերի ու բարի մաղթանքների համար, ի դեմս ներկաների Հայրապետական իր օրհնությունն ու գնահատանքը ուղղեց հոգեւոր ծառայության մեջ իրեն լծակից եկեղեցականաց դասին ամբողջանվեր ու նախանձախնդիր սպասավորության համար՝ հորդորելով զորավոր հավատքով, ամուր կամքով ու սիրով շարունակել իրենց սրբազան առաքելությունը հանուն Հայոց Եկեղեցու պայծառության եւ աշխարհասփյուռ ժողովրդի բարօրության:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ նաեւ Մայր Աթոռի պաշտոնեության անսակարկ նվիրումին ու հավատարիմ ծառայությանը՝ ի խնդիր հայության ազգային-հոգեւոր կյանքի շինության ու պայծառության»:
Թեմակալ առաջնորդներն ու միաբանները շնորհավորել են Գարեգին Բ-ի 75-ամյակը
Երեւան: Մեդիամաքս: Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 75-ամյա հոբելյանի առիթով այսօր նրան են այցելել թեմակալ առաջնորդները, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պաշտոնավարող եպիսկոպոսները, միաբաններն ու քահանաները, ինչպես նաեւ Մայր Աթոռի պաշտոնեությունը:
Leave a Reply