Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Written by

in



Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել վերանայել Ռուսաստանի նկատմամբ իր դիրքորոշումը՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի համատեքստում, ինչպես նաև մտածել իր առևտրային քաղաքականության հնարավոր փոփոխությունների մասին։

Ինչպես տեղեկացնում է  Deutsche Welle-ն, այդ մասին Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է Պեկինի համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ, որտեղ նրան շնորհվել է պատվավոր պրոֆեսորի կոչում։

«Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ է և սերտ կապեր ունի Ռուսաստանի հետ։ Եկեք միասին աշխատենք, որպեսզի Ռուսաստանը դադարեցնի հարձակումները և սկսի լուրջ բանակցություններ»,- ասել է Շտայնմայերը։


Ըստ նրա՝ Ռուսաստանի Դաշնությունն ընտրել է առճակատման ուղին։


Հետևեք
 մեզ՝ այստեղ


Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *