2026 թվականի սեպտեմբերի 1-ի և դրանից հետո ծնված երեխաների համար երեխայի ծննդյան միանվագ նպաստի տրամադրումը սահմանվում է համահարթ եղանակով՝ 500.000 դրամի չափով՝ անկախ ընտանիքում ծնված երեխայի հերթական կարգից։ Այս մասին տեղեկացնում են ԱՍՀՆ-ից։
Սույն մոտեցմամբ էականորեն պարզեցվում է երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման գործընթացի վարչարարությունը, ինչպես նաև արագացվում է որոշումների կայացման ժամկետը։
Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար դիմումը անհրաժեշտ է ներկայացնել մինչև երեխայի մեկ տարին լրանալը։
Հիշեցնենք,որ քաղաքացիները կարող են առցանց եղանակով e-social.am կայքի միջոցով ներկայացնել դիմում, լրացնելով երեխայի և ծնողի վերաբերյալ անհրաժեշտ տվյալները կամ դիմել միանվագ սոցիալական ծառայության որևէ տարածքային կենտրոն։
Leave a Reply