Ներկայացնում ենք 2026 թվականի օգոստոսի 17-ից 21-ը աշխարհում տեղի ունեցած իրադարձությունների լուսանկարների ընտրանին։
Բեռլինի կենդանաբանական այգու եկվորյակ պանդաներ Լենին եւ Լոթին՝ իրենց ծննդյան օրվա առիթով սառեցված բանջարեղենից պատրաստված տորթի կողքին։
Աղջիկը ջուր է հավաքում Գազայի կենդանաբանական այգու պատի մոտ, որը վնասվել է պատերազմի ընթացքում։
Օգոստոսի 19-ին Պեկինում բացվել է Ռոբոտների համաշխարհային կոնֆերանսը։
Ուժեղ անձրեւի ժամանակ տղամարդը ցատկում է ջրափոսի վրայով Նյու Յորքի Թայմս հրապարակում։
Ֆլավիո Կոբոլին կծում է թենիսի գնդակը Cincinnati Open մրցաշարի ընթացքում։
Պաղեստինցի տղաները սրճարանի վրա իսրայելական հարվածի հետեւանքով զոհված մարդկանց թաղման արարողության ժամանակ։
Մարդիկ սպասում են Հռոմի Պապի ամենշաբաթյա ընդունելությանը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում։
Ռոդրին պաշտոնապես ներկայացվել է որպես «Բարսելոնա» ակումբի խաղացող։
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը մասնակցում է Պրովանսում դաշնակիցների համատեղ գործողության 82-րդ տարեդարձին նվիրված արարողությանը։
«Համաշխարհային սպիտակ եղբայրության» հետեւորդները պարային ծես են կատարում Բուլղարիայի Ռիլա լեռան վրա։
Leave a Reply