Ավետիք Չալաբյանի գործը՝ միջազգային ուշադրության կենտրոնում․ «Հայաքվեն» դիմել է եվրոպացի պաշտոնյաներին

Written by

in

«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը շարունակում է միջազգային գործընկերներին տեղեկացնել Հայաստանում ժողովրդավարության, իրավունքի գերակայության և քաղաքական հետապնդումների վերաբերյալ մտահոգիչ զարգացումների մասին։
Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբի կողմից հրապարակված՝ նրա նկատմամբ իրականացվող քաղաքականապես մոտիվացված և ապօրինի քրեական հետապնդման վերաբերյալ հայտարարությունը վերջին օրերին ուղարկվել է միջազգային տասնյակ կազմակերպությունների, իրավապաշտպան կառույցների, լրատվամիջոցների և հարյուրավոր եվրոպացի պաշտոնյաների։
Մասնավորապես.
▪️Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային և նրա աշխատակազմին,
▪️Եվրոպական խորհրդարանի «Եվրոպական ժողովրդական կուսակցություն» (EPP) խմբակցությանը և նրա ավելի քան 100 եվրապատգամավորներին,
Եվրոպական խորհրդարանի «Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինք» (S&D) խմբակցությանը՝ իր 136 եվրապատգամավորներով,
▪️«Հայրենասերները Եվրոպայի համար» (Patriots for Europe) խմբակցությանը՝ Եվրոպական խորհրդարանի երրորդ խոշորագույն քաղաքական խմբին, ինչպես նաև դրա 86 եվրապատգամավորներին` ներառյալ «Հայաքվե»-ի անմիջական գործընկերները,
▪️Եվրոպական խորհրդարանի գլխավոր քարտուղար Ալեսանդրո Կիոկետիին,
▪️Եվրոպական խորհրդարանի Տարածաշրջանների գլխավոր տնօրինության «Եվրոպա. Արևելյան գործընկերություն և Ռուսաստան» բաժնի ղեկավար Ալեն Կրեսպինեին,
▪️Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային և նրա աշխատակազմին,
▪️Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրա Բայրին,
▪️Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին,
▪️Եվրոպական հանձնաժողովի տեխնոլոգիական ինքնիշխանության, անվտանգության և ժողովրդավարության հարցերով գործադիր փոխնախագահ Հեննա Վիրկունենին,
▪️Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին,
▪️Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսին,
▪️Եվրոպական հանձնաժողովի միջազգային գործընկերությունների հարցերով հանձնակատար Յոզեֆ Սիկելային,
▪️Եվրոպական հանձնաժողովի ժողովրդավարության, արդարադատության, իրավունքի գերակայության և սպառողների պաշտպանության հարցերով հանձնակատար Մայքլ ՄաքԳրաթին,
▪️Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Նիդեռլանդների, Հունաստանի, Միացյալ Թագավորության և Բելգիայում գործող եվրոպական լրատվամիջոցներին ու մամուլի գործակալություններին, ինչպես նաև EUObserver-ին,
▪️ «Հայաքվեի» միջազգային գործընկեր հասարակական կազմակերպություններին և այլ միջազգային ցանցերի ներկայացուցիչներին։

«Հայաքվեն» շարունակելու է միջազգային հարթակներում բարձրաձայնել քաղաքական հետապնդումների, արդար դատաքննության իրավունքի խախտումների և իրավունքի գերակայության հետ կապված խնդիրները՝ պահանջելով պատշաճ միջազգային ուշադրություն և գնահատական։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *