Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիա»-ն ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ռումինիայում

Written by

in



Սպորտ





Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն Ռումինիայում մրցեց «Ունիվերսիտատեա Կրայովա»-ի դեմ։

Հանդիպման առաջին կեսն անցավ բավական լարված պայքարում։ Ռումինական թիմը սեփական հարկի տակ փորձեց ակտիվ սկսել խաղը և մի քանի անգամ մոտեցավ Հայաստանի չեմպիոնի դարպասին, սակայն «Արարատ-Արմենիա»-ի պաշտպանությունը գործեց վստահ։

Իսկ Հայաստանի գործող չեմպիոնը կարողացավ օգտագործել իր առաջին իսկ հնարավորությունը։ 22-րդ րոպեին Արտյոմ Մալիսը բացեց խաղի հաշիվը՝ առաջ մղելով «Արարատ-Արմենիային»։


Առաջին կեսի վերջնամասում «Ունիվերսիտատեա Կրայովա»-ին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը։ Դիպուկ հարվածով աչքի ընկավ Բանսուն։

Երկրորդ կեսում թիմերը շարունակեցին փոխանակվել գրոհներով, և դրվագներից մեկում Հայաստանի չեմպիոնը կարողացավ գրավել մրցակցի դարպասը, սակայն այն չեղարկվեց VAR համակարգի վերստուգումից հետո, երբ  պարզվեց, որ գոլի հեղինակ Սանդրո Լիման խաղից դուրս վիճակում էր։

«Ունիվերսիտատեա Կրայովա»–«Արարատ-Արմենիա»՝ 1։1։

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 27-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։ Այն կմեկնարկի ժամը 20։00-ին։

Հետևեք մեզ՝ այստեղ




Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts