Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան

Written by

in






Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը: Գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը։

«Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը Տավուշի ուղղությամբ նախօրեին հատած ադրբեջանցու մասին:

Մի ամբողջ օրը սովորական քաղաքացիները, համայնքային պաշտոնյաները, մամուլը տարբեր դրվագներով ու բովանդակությամբ խոսում և գրում էին սահմանահատման մասին, ու սա այն դեպքում, որ ադրբեջանցի փնտրելու խնդիր ի սկզբանե չի էլ եղել:

Սա է տեղեկատվական անվտանգության ապահովման և դրա վերաբերյալ պատկերացումների իշխանության մակարդակը, որտեղ տարրական օպերատիվության և տեղեկատվական ռիսկերի կառավարման մեխանիզմներ գոյություն չունեն»,- գրել է Աբրահմյանը:






Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *