Շիրակի մարզում կկազմակերպվի հեպատիտ C-ի բուժումը․ քննարկվել են գործընթացի մանրամասները

Written by

in

Գյումրու բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Լեյլի Ասլանյանի, Գյումրու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի բժիշկների, մարզի պոլիկլինիկաների և ամբուլատորիաների տնօրենների ու ներկայացուցիչների հետ քննարկել է վիրուսային հեպատիտ C-ի բուժման կազմակերպման հարցերը։

 

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ առողջապահության նախարարի՝ 2022 թվականի հուլիսի 26-ի N 3242-Լ հրամանով հաստատված կարգին։

 

Այսուհետ հեպատիտ C-ի բուժումը կիրականացվի նաև Շիրակի մարզում։ Այսօր Գյումրու բժշկական կենտրոնում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են մարզում բուժման կազմակերպման, պացիենտների վարման, ինչպես նաև համապատասխան գործընթացների արդյունավետ իրականացմանն առնչվող հարցեր։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *