Փաշինյան. Հայաստանը թեւակոխում է Չորրորդ հանրապետության փուլ

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «ընտրությունների արդյունքներով հաղթել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը»:

«Սա նշանակում է, որ այն ՀՀ-ում դարձել է պաշտոնական գաղափարախոսություն, որով առաջնորդվում է հայ ժողովուրդը:
Այսպիսով, ՀՀ-ն թեւակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ հանրապետություն։
Երրորդ հանրապետությունը հենց առաջին օրից հիմնադրվել է կոնֆլիկտի, հակամարտության տրամաբանությամբ, չորրորդ հանրապետությունը ձեւավորվում է խաղաղության տրամաբանությամբ»,- կառավարության նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts