Իրանի ԱԳ նախարարը պատմել է Փեզեշքիանի եւ Ալիեւի շփումների մասին

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հատուկ նշանակություն է տալիս անձնական շփմանն ու երկխոսությանը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդման համար։

Ինչպես հաղորդում է Trend-ը, այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
Նա նշել է, որ Մասուդ Փեզեշքիանի այցը Ադրբեջան կարեւոր հանգրվան դարձավ երկկողմ հարաբերությունների զարգացման համար եւ նոր ազդակ հաղորդեց փոխգործակցությանը։
Արաղչիի խոսքով՝ դրանում նշանակալի դեր է խաղացել «Մասուդ Փեզեշքիանի ուղիղ եւ բաց երկխոսությունը Իլհամ Ալիեւի հետ», եւ նման մոտեցման օրինակ էր Փեզեշքիանի հեռախոսազրույցը Ալիեւի հետ։
«Փեզեշքիանի ողջույնն ադրբեջաներենով եւ մի քանի ադրբեջանական ասացվածքների օգտագործումն ամբողջովին փոխեցին իրավիճակը», – ասել է Արաղչին։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts