ՆԳՆ-ն ամփոփել է առաջին կիսամյակի գործունեությունը

Written by

in

ՆԳՆ-ում ներկայացվել են ոստիկանության 2026 թ. առաջին կիսամյակի գործունեության արդյունքները։

Արդյունքները ներկայացրել են ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մկրտչյանն ու ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանը։

• Հայաստանում երկուսուկես տարի է նվազում է ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թիվը։

• Ընտանեկան և կենցաղային բռնության վերաբերյալ հաղորդումների թիվն աճել է, ինչը վկայում է ոստիկանության նկատմամբ վստահության բարձրացման մասին։

• Հանրապետությունում գրանցված հանցագործությունների թիվը նվազել է 65-ով կամ 0,3 տոկոսով։

• Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները նվազել են 1,9 տոկոսով։

• Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների թիվը նվազել է 11,9 տոկոսով։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *