«Մասնակցի՛ր VMF Vanadzor Half Marathon 2026-ին» թեստ-խաղի արդյունքները հայտնի են

Written by

in

IDBank-ը, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը և Մեդիամաքսը ամփոփել են ս.թ. օգոստոսի 11-ից օգոստոսի 15-ն անցկացված Մասնակցի՛ր VMF Vanadzor Half Marathon 2026-ին թեստ-խաղի արդյունքները:

 

Գրանցված մասնակիցներից բոլոր 8 հարցերին ճիշտ է պատասխանել 8 հոգի. 

 

•    Գրետա Ղազարյանը

•    Վլադիմիր Քառյանը

•    Գագիկ Եղիկյանը

•    Ալեքսան Կլեկչյանը

•    Արման Գեւորգյանը

•    Արսիան Մովսեսյանը

•    Միխայիլ Լոպատինը

•    Սեյրան Ավետիսյանը

 

Նախապես հայտարարվել էր, որ մրցանակային տոմսերի քանակը հինգն է եւ եթե բոլոր հարցերին ճիշտ կպատասխանի հինգից ավել մասնակից, նրանց միջեւ կանցկացվի «կույր» վիճակահանություն։ Չնայած դրան, IDBank-ը եւ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը որոշել ել օգոստոսի 23-ին Վանաձորում կայանալիք VMF Vanadzor Half Marathon-ի 5 կմ (Open Run) մրցավազքի մասնակցության տոմս տրամադրել հարցերին ճիշտ պատասխանած բոլոր 8 մասնակիցներին:

 

Ստորեւ ներկայացված են թեստ-խաղի հարցերն ու ճիշտ պատասխանները:

 

***

 

Ո՞րն է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հիմնական դերը։

 

Կոչված է լուծելու սպառողների և ֆինանսական կազմակերպությունների միջև առաջացած վեճերը:

 

Ո՞ր դեպքն է առավել համապատասխան Հաշտարարին դիմելու համար։

 

Բանկը սխալ է հաշվարկել վարկի տոկոսները կամ վճարները

 

Ապահովագրության պայմանագիր կնքելիս ո՞րն է ապահովագրական գումարը։

 

Այն Ձեզ հատուցվելիք առավելագույն գումարն է:

 

Ի՞նչ է ավանդը։

 

Բ. Գումար, որը հաճախորդը վստահում է բանկին՝ պահելու և շահավետ պայմաններով 

ավելացնելու նպատակով    :

 

Բանկը վարկի չափը որոշում է կախված հաճախորդի … ։

 

Եկամտից ու վարկային պատմությունից

 

Ո՞ր տարբերակն է ճիշտ ներկայացնում BNPL համակարգը։

 

Ծառայություն, որը թույլ է տալիս գնում կատարել հիմա, իսկ գումարը վճարել ավելի 

ուշ կամ մաս-մաս

 

Այս տարբերակներից ո՞ր բնորոշումն է ճիշտ էլեկտրոնային փողի համար։

 

Թվային դրամապանակում պահվող գումար, որով կարելի է կատարել վճարումներ և փոխանցումներ

 

Ո՞րոնք են ֆինանսական զեղծարարության ամենատարածված տեսակները։

 

Հեշտ եկամուտ խոստացող առաջարկ, շտապեցնող հրահանգ, անձնական կամ բանկային տվյալներ պահանջող հաղորդագրություն:

 

 

 

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *