«Հրապարակ» թերթը գրել է․Նիկոլ Փաշինյանը, չնայած իշխանության գալուց հետո բոլոր պատեհ առիթներով թմբկահարում է քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին, սակայն քրեակատարողական հիմնարկներն ավելի ու ավելի խորն են թաղվում այդ «մշակույթի» մեջ:
Մեզ պատմեցին, որ «Արմավիր» ՔԿՀ պետ Գարիկ Ծատուրյանն ու տեղակալ Իշխան Հակոբջանյանը ջերմ հարաբերություններ ունեն «գողականների» հետ։ Երբ պաշտոնյաները մտնում են «զոն», ողջագուրվում ու անգամ պաչիկով են բարեւում ՔԿՀ-ի 3-րդ մասնաշենքում իրենց պատիժը կրող, քրեական ենթամշակույթի հայտնի դեմքերից մեկի՝ Արթուր Ասատրյանի՝ Նորագավիթցի Ծուռի հետ։
Տեղեկություններ կան, որ ՔԿԾ պետ Ծովինար Թադեւոսյանի եղբայրն էլ ջերմ հարաբերություններ ունի Նվեր Կիրակոսյանի՝ Նորագյուղցի Նվերիկի ու մեկ այլ «ավտարիտետի»՝ Սեւոյի հետ։ Վերջիններիս միջոցով Թադեւոսյանի եղբայրը փորձում է օգնել քրոջը՝ կառավարելու բանտերը։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Leave a Reply