Կապանի օրը լավ առիթ է շնորհավորելու քաղաքի բնակիչներին և մաղթելու, որ Կապանը շարունակի զարգանալ՝ պա

Written by

in

Կապանի պատմությունն ու զարգացումը սերտորեն կապված են աշխատանքի և արդյունաբերության հետ։

Հանքարդյունաբերական ավանդույթներն այստեղ ձևավորվել են դեռևս 19-րդ դարի սկզբից՝ դառնալով քաղաքի տնտեսական ու սոցիալական կյանքի կարևոր մասը և իրենց հետքը թողնելով Կապանի պատմության ու կապանցիների բնավորության ու խառնվածքի մեջ։ 

Քաղաքի պատմության մի մասն է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Կապանը կարևոր դեր է ունեցել Ընկերության ձևավորման ու զարգացման ճանապարհին, իսկ տարիների ընթացքում Կոմբինատի և քաղաքի միջև ձևավորվել են ամուր աշխատանքային, գործընկերային ու բարեկամական կապեր։

Այսօր այդ կապը շարունակում է նոր բովանդակություն ստանալ ։ Չափազանց կարևոր է, որ Ընկերությունը կարողանում է իր ներդրումն ունենալ Կապանի զարգացման և քաղաքի ապագայի ձևավորման գործում ։

Ուրախ ենք, որ այս ճանապարհը անցնում ենք միասին՝ համագործակցության, փոխադարձ հարգանքի ու վստահության հիման վրա։

Կապանի օրը լավ առիթ է շնորհավորելու քաղաքի բնակիչներին  և մաղթելու, որ Կապանը շարունակի զարգանալ՝ պահպանելով իր ինքնությունն ու պատմությունը  և ստեղծելով նոր հնարավորություններ իր բնակիչների ու հյուրերի համար։

Շնորհավոր Կապանի օրը։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *