«Հրապարակ»․ Որոշ արցախցիներ էլ են տխրել Գրիգորյանի պաշտոնաթողությունից

Written by

in





Ծնունդով արցախցի Արմեն Գրիգորյանի ազատվելը Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից տխուր տրամադրություններ է առաջացրել նաեւ արցախցիների որոշ խմբերի մոտ, որոնց ստվերային կուրատորը ծնունդով մարտունեցի Արմեն Գեւորգյանն էր, որը վաղուց է ուրացել իր ծննդավայրը: Դրանք արցախցիների իշխանամետ խմբերն են, որոնց այս իշխանությունը երբեմն-երբեմն օգտագործում է ընդդեմ արցախյան իշխանությունների եւ Արցախի մասին հիշող շրջանակների: Սրանց միջոցով են տարբեր ակցիաներ իրականացրել, ՀՀ իշխանությունների հետ հանդիպումներ եւ բնակապահովման ծրագրից գոհունակություն բեմականացրել, սոցցանցերում օգտագործել եւ այլն, բնականաբար` ոչ անվճար հիմունքներով: Այդ խմբերը նաեւ սոցիալական խնդիրներ են լուծել Արմեն Գրիգորյանի միջոցով՝ կապ հաստատելով եվրոպական դոնոր ընկերությունների հետ: Մեզ ասացին,որ երկու օր է՝ այդ շրջանակներում սուգ է, նրանք սկսել են խոստովանել, որ Արմեն Գրիգորյանն է եղել իրենց համակարգողն ու հովանավորը:




դիտվել է 29 անգամ


Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը


Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը


Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը


Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը


Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը


Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts