Գրված լինելով այծի կաշվի վրա վաղ եթովպական «Գեեզ» լեզվով, այն նաև աշխարհի առաջին նկարազարդ քրիստոնեական Աստվածաշունչն է։
Կազմվել է մ.թ. մոտ 500 թվականին, ինչը հաստատվել է վերջերս կատարված ռադիոածխածնային թվագրման ուսումնասիրությամբ, ըստ որի «Գարիմա 2»-ը թվագրում է մ.թ. 390–570 թվականներով, իսկ «Գարիմա 1»-ը՝ մ.թ. 530–660 թթ։
Միևնույն ժամանակ, ամենահին պահպանված Աստվածաշունչը համարվում է «Սինայի կոդեքսը», որը «հայտնաբերվել» է Եգիպտոսի Սինա լեռան ստորոտում գտնվող Սուրբ Կատարինե վանքում 1840-50-ական թվականներին և թվագրվում է մ.թ. մոտ 325–360 թվականներով։ Անհայտ է, թե որտեղ է այն գրվել, հնարավոր է՝ Հռոմում կամ Եգիպտոսում։
🔸 Թարգմանեց Ալբերտ Միքայելյանը
Leave a Reply