420 տոննա ընդհանուր քաշով 6 վագոն ցորեն է «Բալաջարի» կայարանից ուղարկվել «Բյոյուք-Քյասիք» ուղղությամբ, դրանք կանցնեն Վրաստանով և այնտեղից արդեն կուղևորվեն Հայաստան։
Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ Ռուսաստանից Ադրբեջան տարանցմամբ Հայաստան է ուղարկվել ավելի քան 40 հազար տոննա հացահատիկ, շուրջ 9 հազար տոննա պարարտանյութ, 1136 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1114 տոննա ածուխ և 67 հազար տոննա փայտ: Բացի այդ, Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 15 հազար տոննա դիզելային վառելիք, շուրջ 5 հազար տոննա ԱԻ-92 և ԱԻ-95 բենզին:
Leave a Reply