Վրաց-ռուսական սահմանին Դարիալի կիրճով երթևեկությունը վերականգնվել է, հայտնում են վրացական լրատվամիջոցները։
Արձանագրության համաձայն՝ այնտեղ գտնվող քաղաքացիներն ու սպասարկող անձնակազմը տարհանվել են։
Վրաստանի ՆԳՆ պաշտոնյաները Դարիալի կիրճում չեղարկել են երթևեկության սահմանափակումները այն բանից հետո, երբ Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը հայտնել է վտանգի մակարդակի նվազման մասին, հաղորդում է գործակալությունը։
Ավելի վաղ Դևդորակի կիրճում վաղ ահազանգման համակարգը ազդանշան էր գրանցել Դևդորակի գետում ջրի մակարդակի նվազագույն բարձրացման պատճառով։
Արձանագրության համաձայն՝ Դարիալի անցակետում գտնվող քաղաքացիներն ու սպասարկող անձնակազմը տարհանվել են։
Որպես անվտանգային միջոց Գվելեթի գյուղի մոտ սահմանափակվել էին բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը երկու ուղղություններով։
Դարիալի անցակետն այժմ աշխատում է բնականոն հունով, երևեկությունը վերականգնված է։
Leave a Reply