Վեհափառն ընդունել է Արագածոտնի թեմի քահանայից դասին

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արագածոտնի թեմի քահանայից դասին ու նրանց ընտանիքների անդամներին։

Մայր Աթոռի հաղորդագրության մեջ ասված է.

 

«Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տ. Շնորհք աբեղա Պալոյանն իր երախտագիտությունը հայտնեց Վեհափառ Հայրապետին հանդիպման եւ մշապես ցուցաբերվող հայրական խնամքի համար։

 

Թեմի քահանաներից Արժանապատիվ Տ. Մկրտիչ քահանա Երանյանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, ընդգծեց, որ նման ընդունելությունը կարեւոր առիթ է ուխտը վերանորոգելու եւ Հայոց Հայրապետին ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին վերստին իրենց հավատարմությունը հայտնելու համար։

 

Իր խոսքում Վեհափառ Հայրապետը կարեւորեց նմանատիպ հանդիպումները, որոնք լավ առիթ են եկեղեցականաց հետ հոգեւոր կապն առավել ամրապնդելու եւ իրենց ընտանյաց անդամների հետ հաղորդակցվելու համար։ 

 

Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ նաեւ Արագածոտնի թեմի քահանայից դասի հոգեխնամ, կարեւոր ու նվիրական ծառայությանը եւ բարձր գնահատեց ստեղծված դժվարին իրավիճակում նրանց դրսեւորած անմնացորդ նվիրումը։ 

 

Այնուհետեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին Եկեղեցու առջեւ ծառացած մարտահրավերներին եւ Մայր Աթոռի գործուներությանը։ 

 

Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը հայրապետական իր օրհնությունը բերեց քահանաներին եւ նրանց ընտանյաց անդամներրին՝ մաղթելով  քաջառողջություն ու բարօր կյանք»։ 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *