Ոստիկանները հանցավոր խումբ են վնասազերծել

Written by

in

Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը հուլիսի 23-ին հերթական բացահայտումն է արել։ Ոստիկանները հանցավոր խումբ են վնասազերծել՝ Քննչական կոմիտեի գործընկերների հետ իրականացնելով անակնկալ խուզարկություն։ Հայտնաբերվել և առգրավվել են նախաքննության համար էական նշանակություն ունեցող ապացուցողական տեղեկություններ։

«Կազմակերպության անդամները, ներկայանալով որպես ԱՄՆ-ում բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների աշխատակիցներ, ձեռք են բերել տնտեսվարողների վստահությունը և ուղեբեռները տեղափոխել այլ վայր։ Հետագայում հափշտակված ուղեբեռը վաճառվել է, իսկ ֆինանսական միջոցները փոխանցվել հանցավոր կազմակերպության անդամների հաշվեհամարներին և փոխակերպվել տարբեր կրիպտոակտիվների»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *