Իտալիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի արտադրության գործարանում

Written by

in



Միջազգային





Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իտալիայի մայրաքաղաք Հռոմի մերձակայքում գտնվող զինամթերքի արտադրության գործարանում հրդեհ է բռնկվել, որին հաջորդել է ուժեղ պայթյուն։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ANSA գործակալությանը, միջադեպը տեղի է ունեցել Կոլեֆերո քաղաքի նախկին «Simmel Difesa» գործարանում, որը ներկայում պատկանում է «KNDS Ammo Italy» ընկերությանը։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ հրդեհն ու դրան հաջորդած պայթյունը տեղի են ունեցել վառոդի մամլման արտադրամասում։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարների մի քանի ստորաբաժանումներ։

Հետևեք մեզ՝ այստեղ




Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *