Թրամփը գոլֆ է խաղացել ՀՕՊ համակարգի քողի տակ՝ անօդաչու թռչող սարքերի հարձակումների սպառնալիքի պատճառով

Written by

in

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այժմ գոլֆ է խաղում բանակային հակաօդային պաշտպանության համակարգի քողի տակ։ Նրա դաշտից արված լուսանկարներում երևում է Avenger համալիրը, որը տեղադրված է պետության ղեկավարի գտնվելու վայրից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա, հաղորդում է Bild-ը։ Համալիրի աշխատանքի համար պատասխանատու են ավելի քան մեկ տասնյակ զինծառայողներ։

Թրամփը գոլֆ է խաղացել ՀՕՊ համակարգի քողի տակ՝ անօդաչու թռչող սարքերի հարձակումների սպառնալիքի պատճառով

Avenger-ը նախատեսված է մարտական գործողությունների համար և հագեցած է Stinger հրթիռներով։ Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ համակարգը կարող էին տեղակայել հնարավոր անօդաչու թռչող սարքերի հարձակումներից պաշտպանվելու համար։

Անվտանգության լրացուցիչ միջոցները կապված են այն բանի հետ, որ Թրամփն արդեն մի քանի մահափորձերի թիրախ է դարձել։ 2024 թվականի հուլիսին նախընտրական հանրահավաքի ժամանակ հրաձիգը վիրավորել էր նրա ականջը, իսկ ավելի ուշ Ֆլորիդայում նրա գոլֆի դաշտում ձերբակալել էին զինված մի տղամարդու։ ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ գործողության ֆոնին իշխանությունները նաև մտավախություն ունեն Թեհրանի կողմից հնարավոր վրեժխնդրության վերաբերյալ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *