Փաշինյան. ադրբեջանցի մասնագետների այցը «նորություն չէ»

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «մեր ռազմավարությունն էներգետիկ 100%-անոց անկախությունն է»:

«Բայց դա չի նշանակում, որ էլեկտրական էներգիայի միջազգային առեւտրից դուրս ենք մնալու։ Երբեմն կարող ենք արտահանել, երբեմն՝ ներկրել: 

 

Ադրբեջանի հետ էլ կարող ենք ունենալ գործընկերություն, գործակցություն, այդ թվում՝ էլեկտրաէներգիա արտահանելու եւ ներմուծելու մասով, ինչպես մնացած բոլոր երկրների՝ Թուրքիայի, Իրանի, Վրաստանի հետ»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է նա:

 

Ինչ վերաբերում է ադրբեջանցի մասնագետների այցին Հայաստան, որի մասին խոսել է Իլհամ Ալիեւը, Փաշինյանը նշել է, որ դա նորություն չէ: Նրա խոսքով, 2025 թվականի սեպտեմբերի 5-ին եղել է պաշտոնական մամուլի հաղորդագրություն այն մասին, որ տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը եւ աշխատանքային պրոցեսներ են տեղի ունեցել երկու երկրների տարածքում։

 

«Մեկ այլ հանդիպում եղել է ս.թ. հունվարի 15-ին՝ այս անգամ երկաթուղու հարցով։ Նախկինում էլ ասել ենք, որ էլեկտրահաղորդման գծեր, խողովակաշարեր, մալուխներ, երկաթգիծ՝ այդ թեմաներով աշխատում ենք, տեղի է ունենում երկկողմ աշխատանք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts