Ալեն Սիմոնյանը նշանակվել է ԱԽ քարտուղար

Written by

in

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն՝ Արմեն Գրիգորյանն ազատվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: 

«Ղեկավարվելով «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Գրիգորյանին ազատել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից»,- նշված է վարչապետի որոշման մեջ: 

Մեկ այլ որոշման համաձայն՝ Ալեն Սիմոնյանը նշանակվել է ԱԽ քարտուղարի պաշտոնում. «Ղեկավարվելով «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով` Ալեն Սիմոնյանին նշանակել Անվտանգության խորհրդի քարտուղար»:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *