ԱՄՆ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. Ռուբիո

Written by

in



Միջազգային





Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ Պետդեպարտամենտը աշխատանքային խումբ է ստեղծել «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար։

Ռուբիոյի խոսքով՝ խումբը զբաղում է վիզա ունեցող անձանց ստուգմամբ, ծննդաբերական տուրիզմի անօրինական ցանցերի վերացմամբ և այս ոլորտում չարաշահումների կանխմամբ։

Ռուբիոն նշել է, որ ընդամենը 1 ամսվա ընթացքում աշխատանքային խումբն արդեն քայլեր է ձեռնարկել աշխարհի տարբեր երկրների ավելի քան 600 օտարերկրացիների վիզաները չեղարկելու ուղղությամբ։

«Ամերիկյան քաղաքացիությունը չի վաճառվում։ Սակայն ծննդաբերական տուրիզմի բարդ ցանցերը շահույթ են ստանում՝ օգտագործելով ամերիկյան օրենքների հնարավորությունները։ Նրանք օտարերկրացիներին սովորեցնում են խաբել ամերիկյան վիզային համակարգին, կազմակերպում են նրանց ճանապարհորդությունն ու կացությունը, իսկ երբեմն նույնիսկ կեղծում են փաստաթղթեր՝ օտարերկրյա քաղաքացիներին հնարավորություն տալու իրենց երեխաների համար ստանալ ամերիկյան քաղաքացիություն», – գրել է պետքարտուղարը։

Հետևեք մեզ՝ այստեղ




Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *