Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի՝ «հավի շաուրմա»-ի արտադրությունը | Հասարակություն

Written by

in

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ստուգումների արդյունքում Երևանում (Սվաճյան 12 շենքի դիմաց) անհատ ձեռնարկատեր Վահագն Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում արձանագրվել են անվտանգության և հիգիենայի պահանջների խախտումներ։

Լաբորատոր փորձարկմամբ «հավի շաուրմա» արտադրատեսակի նմուշում հայտնաբերվել են Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերին չհամապատասխանող ցուցանիշներ՝

  • Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ)

  • Մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱնՄՔ)

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ «հավի շաուրմայի» արտադրության գործառույթը կասեցվել է մինչև խախտումների ամբողջական վերացումը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *