Ալիևը հայտարարել է TRIPP-ի շրջանակներում Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծերի անցկացման ծրագրի

Written by

in

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է TRIPP նախագծի շրջանակներում Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծի անցկացման ծրագրի նախապատրաստման մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում են ադրբեջնական լրատվամիջոցները, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ ադրբեջանցի մասնագետները արդեն իսկ վերլուծել ու որոշել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծերի հենասյուները։

Ալիևը հույս է հայտնել, որ «Հայաստանն այդ գործընթացը չի ձգձգի, քանի որ դա ձեռնտու է նաև հենց Հայաստանի համար»։

Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, որ TRIPP նախագծի իրականացումն արդեն սկսվել է։ Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ օգոստոսի 8-ին ունեցած հեռախոսազրույցի ժամանակ հայտարարվել է, որ մոտակա ժամանակահատվածում TRIPP-ը կյանքի կկոչվի։

Ալիևը նշել է, որ TRIPP-ի շրջանակներում Ադրբեջանի տարածքում կառուցվող երկաթգիծն արդեն հաջորդ տարի կհասնի Հայաստանի հետ սահմանին։

Նրա խոսքով՝ Հորադիզ-Ագբենդ ավտոճանապարհը գործնականում պատրաստ է։ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է արագացնել այդ նախագծի իրականացումը, սակայն հավելել է, որ «դրա անհրաժեշտությունը չի տեսնում, քանի որ հայկական կողմի հատվածը դեռ պատրաստ չէ»։  

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *