Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով TRIPP նախագծին, դրա վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, ասել է, որ TRIPP-ը ճանապարհ է Հայաստանի սուվերեն տարածքով, և որևէ երկիր իրեն չի կարող իրավունք վերապահել այն կոչել միջանցք։
Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը խոսել էր այն մասին, որ TRIPP-ի շրջանակներում Ադրբեջանի հիմնական մասից Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագիծը պատրաստ է։
Խոսելով այս թեմայի մասին Նարեկ Կարապետյանն ասել է, որ Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծեր անցկացնելու դեպքում նրանք պետք է վճարեն հայկական կողմին։
«Թող վճարեն և անցկացնեն, եթե ցանկանում են։ Մեր երկիրը պետք է դրանից շահի։ Հայաստանի համաձայնությունը ստանալուց հետո պետք է վճարեն»,-ասել է Կարապետյանը։
Նարեկ Կարապետյանը կարծիք է հայտնել, որ այդ սկզբունքը պետք է տարածվի Հայաստանի տարածքով անցկացվող ցանկացած ենթակառուցվածքի վրա։
Leave a Reply