ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը հանդես է եկել հերթական հայտարարությամբ՝ զգուշացնելով քաղաքացիներին բջջային օպերատորների անունից հանդես եկող խարդախների ակտիվացման մասին: Չնայած իրավապահների բազմաթիվ իրազեկումներին՝ շարունակում են արձանագրվել նոր տուժածնե, հայտնում են ՆԳՆ–ից։
Չարագործները ներկայանում են որպես Հայաստանում գործող բջջային օպերատորների աշխատակիցներ և «5G ցանցի թարմացման», «կապի որակի բարելավման» կամ «տեխնիկական կարգավորումների» պատրվակով համոզում են քաղաքացիներին հեռախոսում հատուկ ծրագրեր ներբեռնել։
Առաջարկվող ծրագրերի տեղադրումը հանցագործներին հնարավորություն է տալիս հեռակա հասանելիություն ստանալ քաղաքացիների բջջային հեռախոսներին, մուտք գործել բանկային հավելվածներ և հափշտակել դրամական միջոցները։
ՀՀ-ում գործող բջջային օպերատորները երբեք հեռախոսազանգի միջոցով չեն պահանջում ներբեռնել որևէ հավելված կամ ծրագիր։
Կիբեռոստիկանությունը հորդորում է անվտանգության համար հետևել այս կանոններին.
-
Մի՛ ներբեռնեք անծանոթ անձանց կողմից առաջարկվող ոչ մի ծրագիր կամ հավելված:
-
Մի՛ տրամադրեք հաստատման կոդեր, գաղտնաբառեր կամ անձնական այլ տվյալներ:
-
Անմիջապես անջատեք կասկածելի զանգը և անհրաժեշտության դեպքում ինքնուրույն կապ հաստատեք ձեր բջջային օպերատորի պաշտոնական սպասարկման կենտրոնի հետ:
Leave a Reply