Հայաստանում կանցկացվի «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազօրյա հեծանվավազքը

Written by

in

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ օգոստոսի 11-ին տեղի է ունեցել սեպտեմբերի 10–13-ը Հայաստանում անցկացվելիք «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի կազմակերպման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է, որ «Tour of Armenia»-ն, մարզական նշանակությունից զատ, Հայաստանի ճանաչելիության բարձրացման և երկրի զբոսաշրջային ներուժի հանրահռչակման կարևոր հարթակ է։ Մրցաշարի երթուղիները հնարավորություն կտան միջազգային լսարանին ներկայացնելու Հայաստանի բնաշխարհը, պատմամշակութային ժառանգությունն ու տարբեր բնակավայրերի առանձնահատկությունները։ Կարևորվել է նաև մրցաշարի դերը՝ Հայաստանը միջազգային խոշոր մարզական միջոցառումների անցկացման գրավիչ և մրցունակ հարթակ ներկայացնելու տեսանկյունից։

Մրցաշարի ժամանակացույցը՝

սեպտեմբերի 10՝ Գավառ–Մեծ Մասրիկ՝ 135 կմ,
սեպտեմբերի 11՝ Կիրանց–Ստեփանավան՝ 176 կմ,
սեպտեմբերի 12՝ Մարտունի–Դիլիջան (Պարզ լիճ)՝ 162 կմ,
սեպտեմբերի 13՝ Երևան՝ 113 կմ՝ 10 շրջապտույտով։

Նախատեսվում է, որ «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքին կմասնակցի 18 թիմ՝ յուրաքանչյուրում 6 հեծանվորդ։ Մասնակիցների թվում կլինեն թիմեր և մարզիկներ տարբեր երկրներից, այդ թվում՝ Ճապոնիայից, Չինաստանից: Մրցաշարին կմասնակցի նաև Հայաստանի թիմը:

Ընդհանուր առմամբ՝ Հայաստան կժամանի ավելի քան 300 պատվիրակ՝ ներառյալ մարզիկներ, թիմերի ներկայացուցիչներ, մրցավարներ և մրցաշարի կազմակերպմանն ու անցկացմանը ներգրավված այլ մասնագետներ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts