Կապանի Բաղաբերդ թաղամասում «ՀՈՎՈ» մակնիշի բեռնատարի և Սյունիք գյուղ-Կապան քաղաք երթուղու բախման հետևանքով 7 անձի առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Այս մասին տեղեկացնում են առողջապահության նախարարությունից։
«Անցնում են համապատասխան հետազոտություններ և առաջիկայում դուրս կգրվեն։ Կյանքին սպառնացող դեպքեր չունենք»,- նշում են նախարարությունից։
Leave a Reply