Երեւան: Մեդիամաքս: IDBank-ը, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը և Մեդիամաքսը համատեղ ներկայացնում են ֆինանսական գրագիտության թեմայով մրցանակային թեստ-խաղ։
Այն հասանելի է այս հղումով,
https://quiz.mediamax.am/am/finances/326/vmf-vanadzor-quiz
Մասնակիցները բոլոր հարցերին պատասխանելուց հետո պետք է գրանցվեն՝ պարտադիր նշելով իրենց իրական անունը, ազգանունը, վավեր էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը։ Սահմանված պայմաններին չհամապատասխանելու դեպքում մասնակցությունը կհամարվի անվավեր։
Բոլոր հարցերին ճիշտ պատասխանած մասնակիցները կստանան օգոստոսի 23-ին Վանաձորում կայանալիք VMF Vanadzor Half Marathon-ի 5 կմ (Open Run) մրցավազքի մասնակցության տոմս։
Մրցանակային տոմսերի քանակը հինգն է. եթե բոլոր հարցերին ճիշտ կպատասխանի հինգից ավել մասնակից, նրանց միջեւ կանցկացվի «կույր» վիճակահանություն։
Թեստ-խաղին կարելի է մասնակցել մինչև 2026 թ. օգոստոսի 15-ի ժամը 12:00-ը։
Leave a Reply