Ձերբակալվել են մեկ տասնյակից ավելի անձինք | Հասարակություն

Written by

in

Հայաստանի ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն օգոստոսի 9-ին, ժամը 00.40-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղում վիճաբանություն է։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ Դեպքի վայր մեկնած ոստիկանները կանխել են հետագա զարգացումները և պարզել, որ միջադեպին մասնակից մի խումբ անձանց վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ինչի արդյունքում միմյանց հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով։ Նախնական տեղեկություններով վիճաբանությունը ծագել է մեքենան արագ վարելու հարցի շուրջ։

 Ոստիկանության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով միջադեպին մասնակից մեկ տասնյակից ավելի անձինք ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին։ Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *